տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը գիտի, որ լինելու է Եվրոպայում, սակայն Ռուսաստանից քաշում է հնարավորը. Յանուկովիչ

Յանուկովիչը գիտի, որ լինելու է Եվրոպայում, սակայն Ռուսաստանից քաշում է հնարավորը. Յանուկովիչ

181
0

Valensa

Լեհական «Սոլիդառնոստ» (Համերաշխություն) շարժման առաջնորդ և Լեհաստանի փոխնախագահ Լեխ Վալենսան կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հավասարապես հաջող է խաղում ինչպես Եվրամիության այնպես էլ Ռուսաստանի հետ: Այս մասին Վալենսան ասել է լեհական TVN24 հեռուստաալիքի եթերում:

«Նախագահ Յանուկովիչը լավ է խաղում. Ռուսաստանից քաշում է ամեն հնարավոր բան, սակայն միաժամանակ գիտի, որ լինելու է Եվրոպայում: Եվրամիությունն այս պահին չի կարող լրացնել դժգոհ Ռուսաստանի տեղը և այդ պատճառով համաձայնության է եկել ռուսների հետ: Վիկտոր Յանուկովիչը շատ խորամանկ է»,- ասել է նա:

Նա ողջունել է, որ ստեղծվել է «Մայդան» ժողովրդական միավորումը, որի հիմնական խնդիրն է՝ հասարակությունում առավել ակտիվ քաղաքացիների ներգրավումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here