Ուկրաինական Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը չի բացառել, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է հանդիպել ընդդմության առաջնորդների հետ երկրում կոնֆլիկտային իրավիճակը հարթելու համար: Այս մասին նա հայտնել է լրագրողներին:
Նա հայտարարել է. «Ուրբաթ օրը Յանուկովիչը կվերադառնա: Մենք հանդիպում կունենանք, որի ընթացքում ես կխնդրեմ, որ ընդդիմադիր ներկայացուցիչները հնարավորություն ունենան հանդիպելու նախագահին և քննարկելու բոլոր հարցերը»,- նշել է խոսնակը: