Միջազգային օլիմպիական կոմիտեն Սոչիի 2014 թ. XXII Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից երկրների ազգային օլիմպիական կոմիտեներին հատուկ նամակներ է ուղղել՝ հիշեցնելով, որ Օլիմպիադայի անցկացման ժամանակ արգելվում են ցանկացած բնույթի բողոքներն ու քաղաքական քարոզչությունը։ Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի մամլո ծառայությունը։
Օլիմպիական խարտիայի 50-րդ կանոնը հռչակում է, որ «օլիմպիական օբյեկտներում, մրցումների անցկացման վայրերում և օլիմպիական այլ տարածքներում արգելվում են բոլոր ցույցերը կամ քաղաքական, կրոնական և ռասայական քարոզչությունը։ Գործող հոդվածի ցանկացած խախտում կհանգեցնի տվյալ անձի որակազրկմանը»։
Հիշեցնենք. Սոչիի Ձմեռային օլիմպիադան անցկացվելու է 2014 թ. փետրվարի 7-23-ը։