The Beatles խմբի նախկին մասնակից Փոլ ՄքՔարթնին դարձել է ճապոնական սումոյի թիմի հովանավոր։ Այս մասին հաղորդում է NME-ն։
Նույն աղբյուրի համաձայն, ՄքՔարթնին մեծ գումար է վճարել, որպեսզի իր նոր՝ «New» անունը կրող ալբոմի շապիկի նկարը հայտնվի սումոյի թիմի դրոշների վրա Ֆուկուոկա քաղաքի մրցաշարի ժամանակ։
ՄքՔարթնիի գործակալն ասել է, որ երգիչն այս մարզաձևը սիրում է 1993 թվականից, երբ առաջին անգամ այցելել է Ճապոնիա։ Փոլ ՄքՔարթնին նաև մասնակցել է այդ մրցումների եզրափակչին, ինչը համարժեք է Անգլիայի գավաթի կամ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչներին։