տուն Հասարակություն Կրթություն Մրցույթ՝ ՏՏ մասնագետ զորակոչիկների համար. ՊՆ-ի նախաձեռնությունը

Մրցույթ՝ ՏՏ մասնագետ զորակոչիկների համար. ՊՆ-ի նախաձեռնությունը

279
0

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս նոր ու կարևոր նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, Պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների մշակման խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 1-ը կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416: