տուն Լուրեր Մտավորականների նամակին որեւէ արձագանք չի եղել Զվարթնոցի կլոր շենքը չքանդելու վերաբերյալ

Մտավորականների նամակին որեւէ արձագանք չի եղել Զվարթնոցի կլոր շենքը չքանդելու վերաբերյալ

112
0

TH_Zvartonts

Այսօր Երեւանում այլեւս հիշելու անկյուն չունենք, չկա հուշարձան որ աղավաղված չլինի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը  ասաց ճարտարապետ, Հանրային խորհրդի անդամ Սաշուր Քալաշյանը:

Անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքը քանդելու հարցինˋ ճարտարապետը նշում է, որ Հանրային խորհրդում անցկացված քննարկումների արդյունքում որոշվել էր այդ հարցը օրակարգից հանել:

Սակայն կառավարությունը հավանություն է տվել սեփականատիրոջ կողմից ներկայացված ծրագրին, որի մեջ խոսվում է Զվարթնոցի շենքը քանդելու մասին:

«Ես ցավում եմ, որ կառավարության շարքերում մտավորականության ներկայացուցիչներ չկան: Կառավարության հավանություն տալուց հետո մենք  անմիջապես նամակ գրեցինք 50 մասնագետների կողմից ստորագրված: Մեկը ուղարկեցինք նախագահին, մյուսըˋ Էռնեկյանին, սակայն որեւէ  արձագանք չկա»,- ասաց Քալաշյանը:

Ճարտարապետ Արտակ Ղուլյանը կարծում է, որ չի կարելի որեւէ  ճարտարապետական կառույց  քանդել, դրա փոխարեն չկարողանալով կառուցել ավելի լավը:

«Մենք օդանավակայանի շենքից հետո այս 20 տարվա ընթացքում կառուցե՞լ ենք այնպիսի շենք, որ Զվարթնոցից լավը լինի: Չենք կառուցել»,- հավելում է Ղուլյանը: