տուն Լուրեր Բլոգ Մտավախություն ունեմ, որ Ադրբեջանի նոր պաշտպանության նախարարը սկզբնական շրջանում կլինի շատ արկածախնդիր

Մտավախություն ունեմ, որ Ադրբեջանի նոր պաշտպանության նախարարը սկզբնական շրջանում կլինի շատ արկածախնդիր

326
0

2+

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը (ամենայն հավանականությամբ՝ ազգությամբ թալիշ): Այս տեղեկատվությունը ինձ չէր տխրեցնի, եթե չլիներ մեկ հանգամաք. բանն այն է, որ ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը, որը 18 տարի եղել է այդ երկրի պաշտպանության նախարարը, մասնակցել է արցախյան պատերազմին և բավական “ակտիվ” մասնակցություն է ունեցել ադրբեջանանական բանակի հսկայական կորուստների և խուճապահար նահանջի մեջ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ իր վիլիսով փախուստի դիմող Աբիևը հազիվ է ճողոպրել մերոնց գերի ընկնելու վտանգից:

Ասածս այն է, որ երբ այդ երկրում պաշտպանության նախարար էր հայի ուժն իր մաշկի վրա զգացած մարդ, դա բոլորովին այլ իրավիճակ է, իսկ երբ բանակի հրամանատար է դառնում մի մարդ, որը, որքանով տեղյակ եմ, չի մասնակցել մեր դեմ ռազմական գործողությունների, դա արդեն տրամագծորեն այլ հարց է: Ես մտավախություն ունեմ, որ նոր նախարարը, գոնե սկզբնական շրջանում, կլինի շատ արկածախնդիր, սա հանգամանք է, որին մեր ԶՈՒ ն պետք է ուշադրություն դարձնի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here