տուն Հասարակություն Մտադիր են բանակի մարզական ակումբները վերականգնել

Մտադիր են բանակի մարզական ակումբները վերականգնել

214
0

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր միաձայն ընդունեց պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է վերաբացել բանակի մարզական ակումբները։

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ թեև այդ ակումբներում մարզիկների տեղերը սահմանափակ են լինելու, բայց իրենք խորհրդակցելու են մարզական ֆեդերացիաների հետ՝ համալրումների հարցում։

Բալայանը նաև տեղեկացրեց, որ եթե հասցնեն, ապա, այս զորակոչից սկսած, իրենք կընտրեն նորակոչիկներին՝ այդ ակումբներում ծառայության նշանակելու համար։