տուն Սպորտ Մտադիր եմ գերազանցել Բարսելոնայի ռեկորդը. Պեպ Գվարդիոլա

Մտադիր եմ գերազանցել Բարսելոնայի ռեկորդը. Պեպ Գվարդիոլա

178
0

Pep Guardiola topic pic-808682

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում անընդմեջ հաղթանակների թվով (9 հաղթանակ) իր թիմը հավասարվել է «Բարսելոնային» և ինքը մտադիր է գերազանցել այդ արդյունքը: Հիշեցնենք, որ երեկ «Բավարիան» առավելության է հասել չեխական «Վիտորիայի» նկատմամբ 1:0 հաշվով:

«Ես երջանիկ եմ, որ մեր հաղթական սերիան Չեմպիոնների լիգայի պատմությունն է դարձել: Իհարկե, ես ուրախ եմ, որ «Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը: Սակայն յուրաքանչյուր մարզիչ ձգտում է նոր ռեկորդ սահմանել, և ես բացառություն չեմ: Դա զարկ կլինի ԲԿՄԱ-ի հետ խաղում մեր հաղթանակի համար: Պետք է նաև նշեմ, որ մեր հաջողության մեծ մասը Յուպ Հայնկեսի շնորհիվ է», — ասել է Գվարդիոլան: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here