տուն Քաղաքական Միջազգային Մուրսին մինչև դատավարությունը ողջ չի մնա. լրատվամիջոց

Մուրսին մինչև դատավարությունը ողջ չի մնա. լրատվամիջոց

247
0

Mohamed-Morsi1

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին դատարանի առջև կկանգնի  2011 թվականին բանտից փախուստի դիմելու մեղադրանքով: Այդ մասին որոշումը հրապարակել է Կահիրեի քննչական դատարանը,- հաղորդում է gazenta.ru-ն հղելով Reuters-ին:

Բացի Մուրսիից այս գործով մեղադրվում են ևս 129  մարդ: Մասնավորապես նրանք մեղադրվում են բանտից փախչելու, բանտի վրա հանձրկում նախապատրաստելու, բանտարկյալների, զինվորականների և ոստիկանների սպանության մեջ: Բացի այդ, Մուրսին մեղադրվում է ահաբեկչության և լրտեսության մեջ` ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլայի:

Միաժամանակ եգիպտական Al-Masry Al-Youm պարբերականը հայտնել է, որ օտարերկյա հատուկ ծառայությունները նպատակ ունեն ամեն գնով Մուրսիին ստիպել լռել՝ լինի դա նրան սպանելով, թե բանտից փախուստ կազմակերպելով: Այդ մասին տեղեկություն է ստացվել եգիպտական հատուկ ծառայությունների կողմից: Ամենահավանական տարբերակը սպանության վարկածն է համարվում, սակայն չի բացառվում, որ նրան կօգնեն փախչել Ալեքսանդրիայի բանտից, ուր նա այժմ գտնվում է:

Ինչպես նշում է պարբերականը՝ «որոշ ուժեր» վախենում են, որ Եգիպտոսի նախկին նախագահը դատավարության ընթացքում կարող է չափից շատ բան բացահայտնել «Մուսուլման եղբայրների»՝ ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլայի հետ համագործակցության մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here