տուն Քաղաքական Միջազգային Մուրսիի դատավարությունն ընդհատվել է

Մուրսիի դատավարությունն ընդհատվել է

189
0

 

суд_лого (1)Արդեն տեղեկացրել ենք, որ Եգիպտոսի պաշտոնանկված նախագահ Մուհամադ Մուրսիի դատավարության ժամանակ վերջինս հրաժարվել է կրել նախնական կալանավորվածների համար նախատեսված սպիտակ վերնաշապիկը։

Եգիպտական լրատվամիջոցները փոխանցում են, որ դատավորն ընդհատել է նիստը։ Որոշ տեղեկությունների համաձայն, դրա պատճառը Մուրսիի ակցիան է, որով նա հրաժարվել է կրել շապիկը, մեկ այլ վարկածով՝ դատական նիստերի դահլիճում Մուրսիի կողմնակիցների հնչեցրած վիրավորական կոչերը։

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է նախագահ Մուհամադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության որոշ անդամների դատավարությունը, որով նրանք մեղադրվում են բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ բնակիչների սպանության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here