տուն Քաղաքական Միջազգային Մուրսիին գահընկեց անելուց հետո գողացված իրերը վերադարձվեցին Եգիպտոսի թանգարան

Մուրսիին գահընկեց անելուց հետո գողացված իրերը վերադարձվեցին Եգիպտոսի թանգարան

233
0

250-mallawi-salvageԵգիպտական Մալավի քաղաքում տեղակայված հնությունների թանգարան են վերադարձվել ամենաքիչը 400 հնամենի պատմական իրեր, որոնք գողացվել էին 2013 թ. օգոստոսին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ,- հաղորդում է The Art Newspaper-ը:

Մասնավորապես, վերադարձվել են 13 թանկարժեք նմուշներ, որոնք տեղի  մսավաճառը փորձել է վաճառել «սև շուկայում»:

 

Մսավաճառ Էսամա Ալ-Սաքաթի մոտ գտնվող իրերը վերադարձնելու համար իրավապահները ստիպված են եղել անցկացնել հատուկ միջոցառումներ՝ Գիզա քաղաքում գողին ներկայանալով որպես հավանական գնորդ:

 

Հիշեցնենք, որ այս տարի Եգիպտոսում տեղի ունեցած մասսայական անկարգությունները առաջինը չեն, որի ընթացքում եգիպտական թանգարանները ենթարկվել են մասսայական թալանի: Նախորդ անգամ դա տեղի է ունեցել 2011 թ. հունվար-փետրվար ամիսներին իրականացված հեղափոխության ժամանակ, որի ընթացքում

իշխանության էին եկել իսլամիստները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here