Ladbrokes բրիտանական բուքմեյքերական գրասենյակի կարծիքով` Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի ամենահավանական դափնեկիրը կդառնա ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին:
Այս անվանակարգում հաղթողի անունը հայտնի կդառնա հինգշաբթի օրը:
Երկրորդ տեղում Բուքերի մրցանակի դափնեկիր, կանադացի գրող Էլիս Մունրոն է, երրորդում` բելառուս լրագրող և գրող Սվետլանա Ալեքսիևիչը, ով 2006-ին արժանացել է Քննադատության ազգային մրցանակին (ԱՄՆ):