Եգիպտոսում իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումը կոչ է արել «բոլոր հեղափոխական ուժերին և քաղաքական կուսակցություններին» բանակցությունների սեղանի շուրջը նստել:
Իսլամիստական շարժման կոչի մեջ տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիին վերադարձնելու պահանջ չկա, սակայն զինվորականների գործողությունները նրանք դեռ դիտարկում են որպես հեղաշրջում: Նրանց կարծիքով՝ Մուրսի դատավարությունը խիստ քաղաքականացված է: