տուն Քաղաքական Միջազգային Մուսուլմանական առնվազն երեք երկիր արգելել է «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը

Մուսուլմանական առնվազն երեք երկիր արգելել է «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը

88
0

kinopoisk.ru

Կատարի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն արգելել են Դարեն Արանոֆսկու «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է աստվածաշնչյան համաշխարհային ջրհեղեղի թեմային։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Սպասվում է, որ այդ քայլին կհետևեն նաև Հորդանանի, Քուվեյթի և Եգիպտոսի իշխանությունները։ Այդ երկրներում ֆիլմի ցուցադրությունը պետք է տեղի ունենա մարտ ամսվա ընթացքում։ Բանն այն է, որ իսլամական ավանդույթով՝ չի թույլատրվում մարգարեների և Աստծո դեմքերի պատկերումը։ Իսլամում Նոյը կամ Նուհը (արաբերեն) հինգ մարգարեներից է։

Այս ֆիլմում գլխավոր դերը կատարում է ավստրալիացի անվանի դերասան Ռասել Քրոուն, նկարահանվել են նաև Էմմա Ուոթսոնը, Ջենիֆեր Քոնելին, Էնթոնի Հոփքինսը, Ռեյ Ուինսթոնը։