Ի պատասխան ԱՄՆ նախագահի կողմից պարսկերենով արած թվիթերյան գրառման` ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Իրանի ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքներով, պատժամիջոցներով և սպանություններով աղտոտված ձեռքերն ու լեզուները իրավունք չունեն աղտոտել պարսկերենը»:
Դիմելով Թրամփին` նա ասել է. «Իսկապես իրանցիների կողքի՞ն եք, որոնց հերոսին սպանեցիք վերջերս, թե՞ նրանց դեմ»:
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին նույնպես թվիթ է արել ի պատասխան Թրամփի պարսկական թվիթի: Նա գրել է. «Պարսկերենն իրանական մշակույթի խորհրդանիշն է: Երեկ՝ սպառնալիք Իրանի մշակութային ժառանգության դեմ, այսօր՝ երկխոսություն իրանցիների հետ՝ պարսկերենով»:
Շաբաթ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հանդես է եկել հաջակցություն Իրանում տեղի ունեցող անկարգությունների:
Ամերիկացի պաշտոնյաների մարդասիրական ժեստը դրսևորուվում է այն դեպքում, երբ այդ երկիրն անօրինական պատժամիջոցներ է սահմանել իրանցիների նկատմամբ: Դեղագործության ու բժշկական ոլորտի պատժամիջոցների պատճառով Իրանի մեծ թվով հիվանդներ կանգնել են լուրջ խնդրի առջև:
Աղբյուրը՝ parstoday.com