Մրցավարներին թույլատրվել է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի առաջնությունում օգտագործել սփրեյներ, ինչը թույլ կտա գնդակը տեղադրել հենց այնտեղ, որտեղ արձանագրվել է խախտումը, ինչպես նաև որ գծի երկայնքով պետք է լինի ֆուտբոլիստների կազմած պատը:
«Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է: Թերահավատները պնդում են, որ սփրեյի կիրառումը շատ ժամանակ կխլի, ես էլ էի սկզբում նրանց թվում, սակայն մրցավարները Մարոկոյում կայացած աշխարհի ակումբային առաջնությունում այս գործիքից գոհ են մնացել»,- այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը:
Այս սփրեյը հետք չի թողնում դաշտում և ցնդում է մեկ րոպե անց: