տուն Սպորտ Մունդիալ 2014-ի առաջին խաղը վտանգի տակ է մարզադաշտի պատճառով

Մունդիալ 2014-ի առաջին խաղը վտանգի տակ է մարզադաշտի պատճառով

105
0

799px-Arena_de_Itaquera_(2014)_-_2

Itaquerao բրազիլական կայքը տեղեկացնում է, որ Սան Պաուլոյում կառուցվող մարզադաշտը, որտեղ տեղի է ունենալու Մունդիալ 2014—ի առաջին հանդիպումը, ձգձգվում է։ Արդեն հիմա պարզ է, որ Բրազիլիա — Խորվաթիա խաղի մարզադաշտը ավարտին չեն հասցնի մինչև հունիսի 12-ը, երբ կայանալու է հանդիպումը։

Շինարարաներն առայժմ չեն տեղադրել էկրանը, ինչպես նաև մոնտաժել տանիքը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ասել էր, որ Սան Պաուլոյում այլընտրանքային մարզադաշտ գոյություն չունի։