Աշխարհի ֆուտբոլի առաջնությունը, որը կայանալու է 2014 թվականին Բրազիլիայում, կարող է զրկվել մասնակիցներից մեկից: Բուրկինա Ֆասոն բողոքարկել է Ալժիրի հետ որոշիչ հանդիպումը, քանի որ արաբական այդ թիմում խաղացել է որակազրկված ֆուտբալիստ: Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է 1:0 հաշվով, իսկ Մունդիալի ուղեգրին արժանացել է հենց Ալժիրը, քանի որ երկու խաղից բաղկացած դիմակայության ընդհանուր հաշիվը եղել է 3:3:
Որակազրկում ունեցող ֆուտբոլիստը միակ և հաղթական գոլը խփած Մաջիդ Բուղերն է, ով մասկացության իրավունք չուներ երկու դեղին քարտերի պատճառով: