տուն Սպորտ Մունդիալի ֆավորիտը Արգենտինան է․ Լուիս Սուարես

Մունդիալի ֆավորիտը Արգենտինան է․ Լուիս Սուարես

108
0

xo-luis-suarez-facebook-1400145943.jpg.pagespeed.ic.BZrq7LUDkd

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը, ով օրեր առաջ ճանաչվել էր Անգլիայի պրեմիեր լիգայի լավագույն խաղացող, հայտարարել է, որ առաջիկա Մունդիալի գլխավոր ֆավորիտը Արգենտինայի ազգային հավաքականն է։

«Լավագույն հնարավորություններն ունի Արգենտինան, քանի որ նա ունի գերազանց ֆուտբոլիստներ և նրա հաղթանակի համար ներկայում լավագույն պահն է։ Սակայն պետք չէ մոռանալ նաև Ուրուգվայի, Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի հավաքականների մասին, քանի որ Մունդիալն այնպիսի մրցաշար է, որը ցանկանում են հաղթել բոլորը», — ասել է Սուարեսը։

Հիշեցնենք, որ խմբային փուլում Արգենտինայի հավաքականը մրցելու է Բոսնիայի, Իրանի և Նիգերիայի հետ։