Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կրտսեր որդին՝ Աբդալլա Մուրսին, ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Կալյուբիա նահանգի անվտանգության ուժերը ստուգման նպատակով կանգնեցրել են նրա ավտոմեքենան։ Արդյունքում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 5 գրամ հաշիշ։ Կատարվածի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։