տուն Քաղաքական Հայաստան Մուկուչյանը ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ տվյալներ հաղորդեց

Մուկուչյանը ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ տվյալներ հաղորդեց

191
0

Տիգրան Մուկուչյանը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ այդ ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170 համայնքներում:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ ՀՀ-ում առաջին անգամ ընտրությունների ժամանակ տեսանկարահանում կատարվել է 2017 թվականին:

«Բայց եթե ընտրողների թվով ենք նայում, մոտ 92-93% ծածկույթ էինք ապահովել»,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ Երեւանի բոլոր տեղամասերում են եղել տեսախցիկներ, այն տեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն եղել, հեռավոր բնակավայրեր էին, որտեղ ինտերնետի հասանելիության եւ տեխնիկական այլ խնդիրներ կային։

Մուկուչյանը կարևորում է նաև ուսուցումը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու համար։ 2018-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու համար 10.420 հայտ էր ներկայացվել: Նրանցից 7291-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։

2019 թվականի ընթացքում հայտերի թիվը կազմել է 14.498, որոնցից 10.094-ը կուսակցությունների կողմից են եղել, 9893-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։

Մուկուչյանը հավաստիացնում է, որ եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, ՀՀ-ի ամբողջ տարածքում այս ցուցանիշը կլինի նույնը։