տուն Լուրեր «Մուկն ու կատուն» շոուն կազմակերպած ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը տուգանվել է

«Մուկն ու կատուն» շոուն կազմակերպած ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը տուգանվել է

139
0

untitled

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, ով երեկ «Մուկն ու կատուն» շոու էր կազմակերպել Կառավարության շենքի առջեւ, ոստիկանության կողմից ենթարկվել է 20 000 դրամ տուգանքի :

«Հիմնավորում են ներկայացրել, որ Կառավարության շենքը մկան վայր չի, այսինքն բակը մկան վայր չի, մուկը երեւի պետք է ներսում լինի: Չի թույլատրվում այդ տարածքում, որ կենդանի բերեմ»,-ասում է Սուսաննա Մարգարյանը Araratnews.am-ի հետ զրույցում:

Նրան բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնի բաժանմունք երեկ երկոյան ժամը 10:00-ի կողմերը:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության առջև Սուսաննա Մարգարյանը բերել էր մուկ ու կատու եւ կազմակերպել շոուˋ նշելով, որ եթե իշխանությունները չկատարեն ժողովրդի կամքը՝ «ընկնելու են կատվից փախչող մկան օրը»: