Բրազիլիայում ընթացող խաղերը հեռուստադիտումների ռեկորդներ են սահմանում։ Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի հեռուստատեսային հեռարձակումների հարցերով տնօրեն Նիկոլաս Էրիքսոնը։
Ճապոնիայում այդ խաղն առավոտյան ժամը 10-ին դիտել է 34.1 մլն մարդ, թեպետ Ճապոնիան պարտություն է կրել Կոտ դ՛Իվուարից 1։2 հաշվով։ Բրազիլիայի հավաքականի մասնակցությամբ առաջնության բացման հանդիպումը, որում տանտերերը հաղթել են Խորվաթիայի հավաքականին 3։1 հաշվով, դիտել է 42.9 մլն բրազիլացի։ Ռեկորդային է եղել նաև ԱՄՆ-ում արձանագրված դիտումների թիվը։ Այսպես, Գանա — ԱՄՆ-ն հանդիպումը ESPN հեռոսւտաալիքով դիտել է 11.1 մլն հեռուստադիտող, ինչը ռեկորդային է ԱՄՆ-ի համար։