Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկն ու նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները` Գամալն ու Ալաան, արդարացվել են կաշառակերության հարցով: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն:
Ավելի վաղ նրանց մեղադրում էին 40 հազար քառակուսի մետր հողատարածք սեփականաշնորհելու մեջ, որն իրականացվել էր գնի արհեստական իջեցմամբ:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին Մուբարաքի որդիները հրաժարվել էին բոլոր այն սեփականություններից, որոնք մեղադրական կողմի կարծիքով, անօրինական էին սեփականաշնորհվել: