տուն Քաղաքական Միջազգային Մոր և երեխայի ակտիվությունը փոխկապակցված է. Հետազոտություն

Մոր և երեխայի ակտիվությունը փոխկապակցված է. Հետազոտություն

73
0

nastol.com.ua-1313

Որքան ակտիվ են մայրերը, այնքան ֆիզիկապես ակտիվ են նաև նրանց երեխաները: Այս մասին են վկայում գիտնականները, որոնց փորձին մասնակցել են 500 մայրեր և նրանց երեխաները:

Քեմբրիջի և Սաութհեմփթոնի համալսարանների աշխատակիցները չափել են կանանց և նրանց երեխաների ակտիվությունը` համապատասխան սարքերով հետևելով նրանց սրտի աշխատանքին: Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների շրջանում ակտիվություն ապահովելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ազդել նրանց մայրերի վրա:

Սարքերի չափումները ցույց են տվել մոր և նրա երեխայի միջև անմիջական ակտիվությունը: Սակայն գիտնականներն առայժմ չեն բացառում, որ, հնարավոր է, մայրերի ակտիվությունը պայմանաորված է իրենց երեխաների ակտիվությունից: