տուն Հասարակություն Առողջապահություն Մորս սևացած մսագունդ են ցույց տվել, իսկ դիահերձարանում՝ փարթամ, սպիտակամորթ երեխայի դի....

Մորս սևացած մսագունդ են ցույց տվել, իսկ դիահերձարանում՝ փարթամ, սպիտակամորթ երեխայի դի. երեխա կորցրած մայր

386
0

«Ապօրինի որդեգրումների գործով մայրերի և փաստաբանների ասուլիսի» ընթացքում մայրերից Գայանե Հարությունյանը նշեց, որ ծննդաբերության ընթացքում ինքը երեխայի ճիչը չի լսել, քանի որ իրեն ընդհանուր նարկոզ են տվել: Հետո ասել են, որ երեխան մահացել է. «Սառնարանը բացել են ու մայրիկիս կապտած, սևացած մսագունդ ցույց տվել: Դիահերձարանում արդեն փարթամ, սպիտակամորթ երեխայի դի են ցույց տվել: Մի ամիս հետո դիմել ենք ոստիկանություն. ես, մայրիկս և ամուսինս դիմեցինք»:

Գայանե Հարությունյանը բժշկական կոնսիլիում է պահանջել:

«Ոստիկանությունից մեզ կանչում ու ասում են, որ կոնսիլիումը եղել է: Մեզ թղթեր չտվեցին, որտեղ գրված լիներ, որ այս-այս փաստերով բժիշկը սխալ չէ»,- ասաց Գայանե Հարությունյանը:

Նա հավելեց, որ ԶԱԳՍ-ում երեխայի տվյալները սխալ են գրանցած եղել: Իր բժշկական պատմության մեջ էլ ոչ մի փաստաթղթում գլխավոր բժշկի ստորագրություն չի եղել: Փաստաթղթերում երեխայի մահվան պատճառը գրված չի եղել:

«Մի փաստաթղթում ես 25 տարեկան եմ, մյուսում՝ 24»,- հավելեց Գայանե Հարությունյանը: