տուն Հասարակություն Մորթի համար 10.000 են ուզում. ակցիա՝ կառավարության առաջ

Մորթի համար 10.000 են ուզում. ակցիա՝ կառավարության առաջ

276
0

Այսօր կառավարության շենքի առաջ մի քանի գյուղացի դժգոհում էին սպանդանոցներից: Նրանց խոսքով՝ սպանդանոցներում մորթի այնպիսի գին են դրել, որ վարկ վերցրած գյուղացիներին այն կարող է սնանկացնել: «10.000 դրամ մորթի գին են ուզում»,- դժգոհեցին գյուղացիները:

Նրանք առաջարկում էին այնպիսի գին սահմանել, որ անասնապահությամբ զբաղվողները չսնանկանան:

«Ո՞րն է այդ գինը»,- հարցրեց Սննդի տեսչական մարմնի ղեկավարը:

«2000 դրամ»,- պատասխանեցին գյուղացիները:

Մյուս հարցը սպանդանոցների տեղակայման վայրն էր: Կան մարզեր, գյուղեր, որտեղ չկան սպանդանոցներ, հետևաբար՝ գյուղացին պետք է մեքենա գտնի, մասնագետներ, որ անասուններին սպանդանոց հասցնի: «Իսկ դա մեծ պրոբլեմ է: Միայն այն, որ անասուն տեղափոխելուց հետո կենդանին 5-7 քաշ է գցում, կարող են մեքենան նստեցնելիս անասունին վնասեն: Դա արդեն բարդ խնդիր է»,- մանրամասնեցին գյուղացիները եւ առաջարկեցին իրենց հետ համագործակցել օրենքներ մշակելիս:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ ասաց, որ այսօր՝ ժամը 14-ին, սպանդանոցների սեփականատերերի հետ հանդիպում կա: