տուն Լուրեր «Հրապարակ». Մորաքրոջ թոռը` մարզային կառույցի ղեկավար

«Հրապարակ». Մորաքրոջ թոռը` մարզային կառույցի ղեկավար

61
0

Հրապարակ

Արարատի մարզը վերջին շրջանում դարձել է հայաստանյան «նյուզ-մեյքերը»: Ջրի «գործերի» թանաքը դեռ չչորացած` ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի պատասխանատու Հովիկ Աբրահամյանն անձամբ գնացել է մարզ եւ մարզային կառույցի նախագահ դարձրել իր մորաքրոջ թոռանը՝ ԱԺ պատգամավոր, գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, երբեմնի դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին, որն ընդամենը հայտնի է Աշոտյանին հարց տալու յուր մաներայով եւ որոշ անգիր ելույթներով:  Մինչ այդ մարզի կառույցը ղեկավարում էր նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բայց քանի որ նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ նրա եղբայրը` Արայիկը, կուսակցականներ չեն, որոշվել է դե ֆակտո կառույցն ինչ-որ մեկին «տալ»` դե յուրե այդ գործառույթը թողնելով մարզպետի իրավասության ներքո: Եվ, այնուհանդերձ, նոր կառույցապետուհու նշանակումը ՀՀԿ-ում լայն ժպիտ էր առաջացրել: «Արգամիչը մարզում էլ «հզոր» կադրեր չունի, հույսը դրել է Կարինեի կանացի ուսերի վրա՞»,- փսփսում էին նրանք: Բանն այն է, որ նոր մարզպետի նշանակումից հետո տեղի է ունեցել «կադրային» զտում Արգամիչի կադրերի մասով. աշխատանքից ազատվել են մարզպետի երկու տեղակալները, բուժվարչության պետը: Չնայած մարզի ոստիկանապետը դեռեւս Արգամիչի եղբոր որդին է` Արսեն Աբրահամյանը, իսկ տոհմի Վարդան Մամիկոնյանն էլ՝ մարզի հարկայինի պետը:

 

Գրում է «Հրապարակ» օրաթերթը