Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշում ընդունեց ՀՀ-ում մարտի 16-ից մտցված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել կորոնավիրուսի հետ կապված վերջին թվերը:
Փոխնախարաը նշեց, որ նախօրդ օրվա դրությամբ իրականացվել է 2297 հետազոտություն, և հաստատվել է 628 նոր դեպք, առողջացածների թիվը 173 է, եղել է 13 մահվան դեպք:
«Ունենք մոտ 7 հազար պացիենտ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ, և մնացած 1800-ը հիվանդանոցային հսկողության տակ են: Նրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»,- ընդգծեց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: