տուն Հասարակություն Առողջապահություն Մոտ ենք կորոնավիրուս COVID-19-ին հաղթելուն. Չինաստանի ԱԳՆ

Մոտ ենք կորոնավիրուս COVID-19-ին հաղթելուն. Չինաստանի ԱԳՆ

358
0

Չինաստանը մոտ ժամանակներում կկարողանա հաղթահարել կորոնավիրուս COVID-19-ի համաճարակը,- հայտնել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Մյունխենում կայացած Անվտանգության գիտաժողովին։

«Մենք տեսնում ենք լույսը թունելի վերջում»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ համաճարակը չի խաթարի չինական տնտեսությունը։

Վան Ին շնորհակալություն է հայտնել երկրներին, որոնք օգնել են կորոնավիրուսի դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ Չինաստանում մարդկանց արգելված է փողոցներ դուրս գալ, ինչպես նաեւ մահապատիժ է սահմանված բոլոր նրանց համար, ովքեր կթաքցնեն հիվանդության փաստը, քանի որ այն մեծ վտանգ է ներկայացնում հասարակության համար։