տուն Լուրեր Մոտակա երեք օրը Շանթ Հարությունյանին տեսակցել չի թույլատրվում

Մոտակա երեք օրը Շանթ Հարությունյանին տեսակցել չի թույլատրվում

177
0

A909EEAE-A9FD-4488-9B77-9D0C9CABD891_mw1024_n_s

Շանթ Հարությունյանի 14 ամյա որդինˋ Շահեն Հարությունյանը, Araratnews.am-ի հետ զրույցում  պատմել է երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների մասին: «Բենզինի շշեր  մեր մոտ հաստատ չեն եղել, բայց պայթուցիկներ կարող է երկու կողմերից էլ գցել են: Առաջին պահից ինձ համար շատ անսպասելի եղավ, որովհետեւ պայթուցիկը հենց հորս գրպանում տրաքեց»,- պատմել է Շահեն Հարությունյանը` վստահեցնելով, որ ինքը տեղյակ չի եղել՝ իրենց կողմնակիցները պայթուցիկներ իրենց հետ ունեցել են, թե`ոչ: Միաժամանակ նա  բացառեց, որ  պայթուցիկը ուրիշը գցած լիներ հոր գրպանը: Շահենը նաեւ ասել է, որ իրենք քիչ առաջ ոստիկանություն են  գնացել, որպեսզի տեսակցեն Շանթ Հարությունյանին և սնունդ փոխանցեն, այնինչ սնունդը վերցրել են, բայց տեսակցել չեն թույլատրել:«Նշեցին, որ խառն է, ինչ-որ պրոբլեմներ է առաջացել: Իմացանք, որ իրավունք չկա մոտակա երեք օրը տեսակցություն խնդրել»:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here