տուն Սպորտ Մովսիսյանով հետաքրքրված են անգլիական և գերմանական մի քանի ակումբներ. Գործակալ

Մովսիսյանով հետաքրքրված են անգլիական և գերմանական մի քանի ակումբներ. Գործակալ

144
0

k4dl2_8uprs_0

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ ՄըքՔեյբը հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական և գերմանական մի շարք ակումբներ: Այս մասին հաղորդում է R-Sport-ը:

«Մովսիսյանին արվել են առաջարկություններ, սակայն դրանցից և ոչ մեկը հավանության չի արժանացել ակումբի կողմից: Յուրան «Սպարտակի» առանցքային ֆուտբոլիստներից է, և մոսկվացիները հետաքրքրված չեն նրան վաճառելու գաղափարով:

Տեսնենք, թե ինչ կլինի տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակում: Վերջին ամիսներին Մովսիսյանը գտնվում է անգլիական և գերմանական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here