Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղում հեթ-տրիկից հետո լուրջ վնասվածք է ստացել և կարող է չմասնակել այս մրցաշրջանի վերջին խաղերին:
Երեկ ռուսական լրատվամիջոցները փոխանցել են, որ ԲԿՄԱ-ի հետ առաջիկա խաղին Յուրան կարող է դուրս գալ խաղադաշտ, սակայն դա կանի միայն ուժեղ ցավազրկումներից հետո:
«Սպարտակի» պաշտոնական կայքը ներկայացրել է Մովսիսյանի վերականգման մասին պատմող տեսանյութ: