Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Վրաստանում նախագահական ընտությունների կապակցությամն հայտնել է, որ ընտրություններից հետո պաշտոնական Մոսկվան սպասում է Թբիլիսիի հետ հարաբերությունների բարելավման միտումնների ամրապնդմանը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Նա հայտարարել է. «Մենք, բնականաբար, ուշադիր հետևում ենք նախընտրական քարոզարշավին և հույս ունենք, որ ընտրությունները կանցնեն հանգիստ, բաց և թափանցիկ մթնոլորտում ու կարտահայտեն վրացի ընտրողների դիրքորոշումը: Մենք, իհարկե, հույս ունենք, որ վերջին շրջանում նկատվող երկկողմ հարաբերությունների բարելավման միտումները կամրապնդվեն»,- նշել է Կարասինը: