տուն Աշխարհ Մոսկվան պատասխանել է ռուս դիվանագետների դեմ գործողություններին

Մոսկվան պատասխանել է ռուս դիվանագետների դեմ գործողություններին

244
0
A Russian Communist party supporter carries a red flag as he walks along Red Square in Moscow on May 1, 2020. - The Labour Day celebrations were cancelled due to pandemic threat of Covid-19. (Photo by Yuri KADOBNOV / AFP) (Photo by YURI KADOBNOV/AFP via Getty Images)

Ռուսաստանն անցանկալի անձ է համարել Մոսկվայում Չեխիայի դեսպանատան երկու աշխատակիցներին և պահանջել, որ նրանք Ռուսաստանը լքեն մինչև հունիսի 17-ը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Հունիսի 15-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Չեխիայի դեսպան Վիտեսլավ Պիվոնկան, ում և տեղեկացրել են Ռուսաստանի պատասխան քայլերի մասին՝ ուղղված Պրահայի կողմից Մոսկվայի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններին:

Հունիսի 5-ին Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակից համարվեցին անցանկալի անձ և վտարվեցին երկրից: Ռուսական կողմը նրանց ներկայացված մեղադրանքները համարել է անհեթեթ և անհիմն: Դիվանագետներն, իբր, ցանկացել են թունավորել երեք չեխ քաղաքական գործիչների, որոնք կապված են խորհրդային ​​մարշալ Իվան Կոնևի հուշարձանի քանդման և Ռուսաստանի դեսպանատան դիմացի հրապարակը Բորիս Նեմցովի պատվին անվանափոխելու հետ: