տուն Քաղաքական Միջազգային Մոսկվան նոր է սկսում Ուկրաինայի դեմ պատերազմը․ The Daily Beast

Մոսկվան նոր է սկսում Ուկրաինայի դեմ պատերազմը․ The Daily Beast

76
0

Panorama

Այն ժամանակ, երբ Արևմուտքը հանգստացել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա չներխուժելու հավաստիացումներից հետո և զբաղված էր Իրաքի հարցերով, Կրեմլը մեծացնում էր իր ներկայությունը Դոնբասում և հիմա կարող է մոռանալ այն հայտարարությունների մասին, որ «Ռուսաստանը հրաժարվում է Ուկրաինայի դեմ իր արշավից»։ Այս մասին գրում է The Daily Beast-ը։

Հոդվածագիր Մայքլ Վեյսը նշում է, որ այս ընթացքում Մոսկվան մեծացնում էր իր ներկայությունը Դոնեցկում և Լուգանսկում, անջատեց Ուկրաինայի գազը, իսկ հիմա զորքերը մոտեցնում է Ուկրաինայի սահմանին։ Այս ընթացքում Ռուսաստանն ակտիվ տարածում էր ապատեղակատվություն՝ Ուկրաինայում իր ներկայությունը քողարկելու համար։

Սակայն երբեմն այդ դիմակն ընկնում է, ինչպես դա տեղի ունեցոավ հունիսի 12-ին, երբ Ուկրաինան հայտարարեց, որ իր սահմանը հատել է մեկ Տ-64 տանկ և այլ զրահամեքենաներ։ ՆԱՏՕ-ի լուսանկարներն էլ ցույց են տալիս, որ հունիսի 10-ից Ռուսաստանը տանկեր է տեղակայում Դոնեցկի մարզի սահմանից այն կողմ։ Այն, որ Պուտինն ակտիվանալու է, վկայում է այն փաստը, որ «Վոստոկ» խմբավորման գրոհայինները գրավել են այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» կենտրոնական գրասնեյակը, ինչը նշանակում է, որ Մոսկվան իր ձեռքն է վերցնում Ուկրաինայի իշխանութոյւնների դեմ անջատողականների և գրոհայինների գործողությունների ղեկավարումը։

Մոսկովյան քարոզչամեքենան այս ընթացքում ակտիվ շահարկում էր Կիևում Ռուսաստանի դեսպանատան շրջափակումը, սակայն գրեթե մոռացավ այն փաստի մասին, որ գրոհայինները կործանեցին Իլ-76 ինքնաթիռը, որի ժամանակ զոհվեց մոտ 50 մարդ։

«Պատահական չէ, որ ռուսաստանյան զինված ուժերը կրկին մոտենում են սահմանին այն ժամանակ, երբ Ուկրաինան գրեթե հաջողության է հասել անջատողականների դեմ պատերազմում», — ասվում է հոդվածում։ Ըստ հոդվածագրի, Ռուսաստանն ընդամենը մանևրեց, որպեսզի թուլացնի Արևմուտքի ճնշումը և ուժեղացնի իր ահաբեկիչներին Ուկրաինայի տարածքում։