տուն Քաղաքական Միջազգային Մոսկվան հարգանքով է վերաբերվում Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեի անցկացմանը․ Կրեմլ

Մոսկվան հարգանքով է վերաբերվում Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեի անցկացմանը․ Կրեմլ

60
0

kremlin

Ռուսաստանում հարգանքով են վերաբերվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած հանրաքվեին։ Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։

«Մոսկվայում հարգանքով են վերաբերվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հանրաքվեին և ելնում են այն հանգամանքից, որ հանրաքվեի արդյունքների իրականացումը տեղի կունենա քաղաքակիրթ ճանապարհով, առանց բռնությունների կրկնության, Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների միջև երկխոսության օգնությամբ», — ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Մոսկվան քննադատում է Ուկրաինայի հարավ-արևելքում ուժի կիրառումը։ «Նշում ենք բնակչության մեծ ներկայությունը հանրաքվեին, չնայած քվերակությունը խափանելու փորձերին։ Քննադատում ենք բռնությունները, այդ թվում՝ ծանր զինատեսակների կիրառումը խաղաղ բնակչության դեմ, ինչի հետևանքով կան զոհեր», — նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ռուսամետ անջատողականները այդ շրջաններում անցկացրել են հանրաքվե։ Դրա արդյունքները Կիևն անօրինական է համարել։ Նույնիսկ ընդդիմադիր թերթերն այսօր գրել են քվերակության ժամանակ զանգվածային կեղծիքների մասին։