տուն Քաղաքական Միջազգային Մոսկվան Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության կապակցությամբ հարցադրումներ է հղել Դաշինքին

Մոսկվան Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության կապակցությամբ հարցադրումներ է հղել Դաշինքին

105
0

7f036bb4a06639f224210bf5b8a

Մոսկվան հարցեր է ուղղել ՆԱՏՕ-ին Արևելյան Եվրոպայում վերջին շրջանում ակտիվանալու կապակցությամբ և պատասխաններ է սպասում այդ հարցադրումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի իր գործընկեր Երլան Իդրիսովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամ երկրներում ռազմական ներկայության մեծացման հարցին, ապա մենք, անկասկած, ելնում ենք այն կետից, որ ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն պետք է գործեն որոշակի կանոններով, այդ թվում` Հռոմի հռչակագրով և Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հիմնարար փաստաթղթով, որոնց համաձայն` Արևելյան Եվրոպայի երկրների տարածքում չպետք է լինի մշտական ռազմական ներկայություն: Մենք նման հարցադրում ուղարկել ենք Դաշինքին», — ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը մի քանի տասնյակ հազար զինվորականներ տեղակայեց Ուկրաինայի հետ սահմանային գոտում և բռնազավթեց Ղրիմը, ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել ավելացնել Լեհաստանում և Բալթյան երկրներում իր ներկայությունը և լրացուցիչ զորքեր է ուղարկել այնտեղ: