Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մոսկվայի մետրոպոլիտենի բոլոր կայարանները անանուն հաղորդագրություն են ստացել՝ ականապատման սպառնալիքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ի թիվս մայրաքաղաքի ստորգետնյա տրանսպորտի կայանների, համանման սպառնալիք է հասցեագրվել Խորոշեվսկիի և Կունցեվսկիի շրջանային դատարաններին, ինչպես նաև «Եվրապեյսկի» առևտրի կենտրոնին:
Մոսկվայի օբյեկտների՝ ականապատված լինելու մասին սպառնալիքներ են հնչում ավելի քան երկու շաբաթ: Ավելի վաղ, դեկտեմբերի 10-ին, համանման հաղորդագրություններ էին ստացել Մոսկվայի մի քանի շրջանային դատարանները, մետրոյի կայարաններից մեկը:
Նախօրեին նույնպիսի սպառնալիքներ էին հնչել առևտրային կենտրոնների, դպրոցների, երկու դատարանների և նույնիսկ Քրիստոս Փրկչի տաճարի հասցեին: