տուն Աշխարհ Մոսկվայում 1 օրում 3,8 հազար վարակակիր է ապաքինվել

Մոսկվայում 1 օրում 3,8 հազար վարակակիր է ապաքինվել

219
0

Ռուսաստանի մայրաքաղաքում, որտեղ ամենաբարդ իրավիճակն է կորոնավիրուսային համաճարակի տեսանկյունից, 1 օրում վարակից ապաքինվել է 3793 մարդ։ Այս մասին հայտնում է Izvestia-ն:

Ընդհանուր առմամբ՝ Մոսկվայում վարակվելուց հետո ապաքինվածների թիվը հասել է 71 251-ի։ Այդ ընթացքում վարակման դեպքերի ընդհանուր քանակը եղել է ավելի քան 170 հազար։ Մահվան դեպքերը գերազանցել են 2 հազարը։

Ռուսաստանում էլ հաստատված վարակման դեպքերի ընդհանուր քանակը գրեթե 380 հազար է։ Նրանցից 150 հազար մարդ արդեն ապաքինվել է, մահվան դեպքերի ընդհանուր քանակը 4 հազարից ավելի է։