տուն Քաղաքական Միջազգային Մոսկվայում և Թբիլիսիում չեն հաստատում Վրաստանի իշխանության ներկայացուցիչների այցը ՌԴ

Մոսկվայում և Թբիլիսիում չեն հաստատում Վրաստանի իշխանության ներկայացուցիչների այցը ՌԴ

366
0

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությամբ, այս պահի դրությամբ գոյություն չունի Վրաստանի իշխանության ներկայացուցիչների Ռուսաստան այցի կազմակերպման ծրագիր:

«Ոչ մի այց չի նախատեսվում»,- ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուդենկոն, գրում է aliq.ge-ն։

Մի քանի օր առաջ վրացական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հնարավոր է՝ նոյեմբերին կայանա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Ռուսաստան: Գախարիան «Ռուսթավի 2»-ի հետ զրույցում չի հաստատել այս լուրը:

Վրաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի այցերը դադարեցին 2008 թվականի պատերազմից հետո:

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, 2008-ից հետո առաջին անգամ տեղի ունեցավ ՌԴ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here