տուն Հասարակություն Մոսկվայում տեղի է ունեցել Մարկ Զախարովի հուղարկավորությունը

Մոսկվայում տեղի է ունեցել Մարկ Զախարովի հուղարկավորությունը

173
0

Այսօր Մոսկվայի  «Նովոդեւիչյե» գերեզմանատանը հուղարկավորել են «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովին: Այս մասին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ռեժիսորին, ըստ թատերական ավանդույթի, վերջին հանգրվան ճանապարհել են  ծափահարություններով: Նրա գերեզմանը գտնվում է Լեոնիդ Բրոնեւոյի, Ստանիսլավ Գովորուխինի եւ Օլեգ Տաբակովի գերեզմանների կողքին:

Ժողովրդական արտիստի՝ ավելի քան չորս ժամ տևած հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել «Լենկոմ»-ի շենքում, փողոցը, որտեղ այն գտնվում է, փակվել է երթեւեկության համար։

 Հրաժեշտի արարողությանը մասնկացում էին բազմաթիվ մարդիկ՝ նրանց թվում էին փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, «Մեծ թատրոն»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը, ինչպես նաեւ Մոսկվայի թատրոնների գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Մաշկովը, Եվգենի Միրոնովը, Օլեգ Մենշիկովը, Կոնստանտին Բոգոմոլովը:

Հիշեցնենք, որ Մարկ Զախարովը մահացել է սեպտեմբերի 28-ին ՝ կյանքի 86-րդ տարում։ Մահվան պատճառը թոքերի երկրորդ բորբոքումն էր։ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here