տուն Հասարակություն Իրավական Մոսկվայում սպանված բռնցքամարտիկը «օրենքով գող» Մասիվցի Անդիկ սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ....

Մոսկվայում սպանված բռնցքամարտիկը «օրենքով գող» Մասիվցի Անդիկ սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ. «Հժ»

480
0

Նախօրեին Մոսկվայում սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանը «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ, շարունակվում է  ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները, կատարողի ինքնությունը»:

40-ամյա Բոլյանի դին հայտնաբերել են նրա իսկ մեքենայի կողքին՝ հրազենային վնասվածքներով: Նրա սպանությունից հետո հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, թե Անդրանիկ Հարությունյանի սպանության կազմակերպիչը Բոլյանն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք մամուլում լուրեր էին շրջանառվում՝ ըստ որի հայազգի մարզիկի անունը կապվում էր Անդրանիկ Հարությունյանի սպանության հետ: