Մայիսի 3-ին Մոսկվայի արևմտյան շրջաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ՀՀ չորս քաղաքացի է հոսպիտալացվել, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» ռուսական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի ոստիկանության պետի մամուլի ծառայությանը:
Ոստիկանությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել գեղեցկության սրահներից մեկում և վիճաբանության մասնակիցներից մեկը դեևս չպարզված ատրճանակից մի քանի կրակոց է կատարել, ինչից հետո դիմել է փախուստի
Նշվում է, որ վիրավորները հոսպիտալացվել են, սակայն նրանցից երեքը ինքնակամ լքել են հիվանդանոցը, իսկ միջադեպի մասնակիցներից երկուսը գտնվում են ոստիկանությունում։