Մոսկվայի հանրահայտ Լուբյանկա հրապարակում, որտեղ առաջ գտնվում էր միլիոնավոր մարդկանց ճակատագրեր խեղած Պետական անվտանգության ծառայությունը, իսկ ներկայում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն է, կանգնեցվելու է իշխան Վլադիմիրի արձանը։ Այս մասին հաղորդում է Izvestia-ն։
2015 թվականին նշվելու է Ռուսաստանում քրիստոնեության ընդունման հարյուրամյակը, և այդ կապակցությամբ ռուսական ուղղափառ եկեղեցին առաջարկել է ՊԱԿ-ի հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկու արձանի տեղը, որը հանվել էր 1991 թվականին, տեղադրել իշխան Վլադիմիրի արձանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում որոշ ուժեր առաջարկում են այդ տեղում վերականգնել Ձերժինսկու արձանը։