Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը մեղադրվում է իր հայրենակիցների առևանգման և փրկագին պահանջելու մեջ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Մոսկվայի ոստիկանությանը:
Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի Ռազիմ Ահմեդովը համարվում էր կազմակերպված հանցավոր խմբի անդամ և զոհեր էր «փնտրում» այդ խմբի համար: Այդ խումբը զբաղվել է ադրբեջանցի գործարարների առևանգմամբ և հետագայում նրանց համար փրկագին ստանալով: