Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսաժողովի ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքում հունիսի 1-ից կշարունակեն աստիճանաբար չեղարկել կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Ըստ քաղաքապետի՝ այժմ ամենակարևորը մոսկվացիներին տնից դուրս գալու, բակում, այգիներում զբոսնելու հնարավորություն ընձեռելն է, չնայած դա հեշտ որոշում չէ իշխանությունների համար: Նա առաջարկել է դա անել թեստային ռեժիմով և գրաֆիկ կազմել:
Միևնույն ժամանակ ծրագրվում է մթերայինից բացի նաև այլ խանութներ վերաբացել և վերսկսել այն կենցաղային ծառայությունների աշխատանքը, որոնք հաճախորդի հետ երկար շփում չեն ենթադրում, ինչպես, օրինակ, քիմմաքրման սրահները, արհեստանոցները և այլն։