Մոսկվայում՝ Արբատում, մասնավոր մի տանը գտնվել է XVIII–XIX դարերի գանձ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Գտնված գանձում եղել են սրբապատկերներ, զարդանախշերով թեյի և սեղանի գդալներ, խաչ, դանակների պոչեր և այլ իրեր: Բոլոր իրերը եղել են հատուկ տեխնոլոգիայով պատրաստված և թանկարժեք մետաղներով պատված: