Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հայտնաբերվել է 17-րդ դարի հոլանդացի նկարչի աշխատանք, որը վերագրվում էր Պետր Նեստերովին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Ըստ մասնագետների, նկարը պատկանում է Յակոբ Ադրիանս Բեքերին, ով եղել է Ռեմբրանդտի աշակերտը: 1927 թվականին այն հայտնվել է Տրետյակովյան թանգարանում «Երգող աղջիկն» անվամբ: Սակայն իրականում նկարը կոչվում է «Նոտաներով աղջիկը»: Առաջիկայում մոսկովյան պատկերասրահը պատրաստվում է դիմել հոլանդացի մասնագետներին՝ հեղինակությունը վերահաստատելու համար: